ԽՈՒՍԱՓԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցությունը երեկ հրաժարվել է Ազատության հրապարակում ծրագրած հանրահավաքից: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իրենց այդ որոշումը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Որովհետեւ այդ նույն հրապարակում հնչում են հակասահմանադրական կոչեր, իսկ երկու քաղաքական թիմերի, մեր հասարակության երկու տարբեր հատվածների հանդիպումը կարող էր նաեւ անցանկալի հետեւանքներ ունենալ»: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 26-ին, Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ն իրեն սատարողների հանրահավաք կազմակերպեց, որի մասնակիցները մեկ մարդու պես շտապեցին միանալ ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքին:




Լրահոս