ՎԱՐԴԱՆԻԿՆ ԻՐԵՆ «ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սլաք»-ի տեղեկացմամբ` նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Գյումրու բոլոր տեղամասերում, բացառությամբ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հանձնված երկու տեղամասերի՝ N 2 միջնակարգ դպրոց եւ N 6 նախակրթարան: Այս երկու տեղամասերն էլ ընդգրկված են Սլաբոտկա կոչվող թաղամասում, որտեղ եւ ապրում է Վ. Ղուկասյանը: Տեղամասային հանձնաժողովներում Ր. Հովհաննիսյանի վստահված անձինք չեն եղել, եւ հենց փակվել է տեղամասը, անձամբ Վ. Ղուկասյանը հրահանգ է տվել իր մարդկանց սկսել լցոնումները: Նախ հանձնաժողովները չեն մարել չքվեարկած քվեաթերթիկները եւ ընտրությանը չմասնակցած, բայց ցուցակներում առկա անձանց անուններով սկսել են քվեարկություն կատարել հօգուտ Սերժ Սարգսյանի: Խոսքը մոտ 1000 քվեաթերթիկի մասին է: Դրան զուգահեռ անվավեր են հայտարարվել (հիմնականում քվեաթերթիկի վրա նշումներ անելու միջոցով) Ր. Հովհաննիսյանի օգտին քվեարկած 700-800 քվեաթերթիկ: Այս ամենին նախորդել էր Գյումրիում Վարդանիկի մարդկանց կողմից տարածված այն տեղեկությունը, թե իրենց վստահված 2 տեղամասերում հաղթելու դեպքում Վ. Ղուկասյանը կնշանակվի Շիրակի մարզպետ:




Լրահոս