ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հմայա՛կ, դու շատ լավ մարդ ես, բայց շատ ես խոսում»:

Մկրտիչ Մինասյան 1in.am

Անկախ նրանից, թե որքան է խոսում Հմայակ Հովհաննիսյանը, ՀՀԿ-ական պատգամավորը չպետք է մոռանա, որ շատ խոսելու ասպարեզում իր կուսակիցները մրցակից չունեն: Ի՞նչն է լավ ստացվում ՀՀԿ-ականների մոտ՝ պաթետիկ, կեղծ հայրենասիրական եւ պոպուլիստական երկարաշունչ ճառեր արտասանելը, ոչինչ չասող, գալուստսահակյանական բառակապակցությունների շարաններ ձեւավորելը, գլուխներ արդուկելն ու ուղեղներ լվանալը, իսկ արդյունքում՝ ոչինչ չանելն է: Այնպես որ, շատախոսությունից բողոքելն ավելի շատ կսազի այն գործիչներին, որոնք քիչ խոսում են եւ դրա փոխարեն՝ շատ գործ անում:




Լրահոս