ՆՇԱՆՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի Կարինա Դանիելյանն ու իր ֆուտբոլիստ ընտրյալը` Տիգրանը, օրեր առաջ նշանվել են: Նրանց մոտ ամեն ինչ շատ արագ է զարգացել: «Մեր շփումից 15 օր հետո նա ինձ ամուսնության առաջարկ արեց, ու ես ընդունեցի: Նշանադրության սկզբում բարեկամների հետ էինք, հետո` մեր ընկերների»,-ասել է Կարինան:
Տիգրանը մի քանի տարով փոքր է Կարինայից, բայց նրանք բացարձակապես չեն նեղվում, նույնիսկ չեն էլ նկատում տարիքային տարբերությունը: «Մենք իրար հետ ենք, ու մեզ չի հետաքրքրում այն կարծրատիպը, թե աղջիկը պետք է տղայից փոքր լինի: Տիգրանը շատ ավելի հասուն է, քան իմ տարիքի շատ տղամարդիկ: Մենք իրար հետ շփվելիս չենք մտածել` ով ինչ ոլորտում է աշխատում, ով քանի տարեկան է, պարզապես որպես մարդ ենք իրար ընկալել»,-նշել է հաղորդավարուհին:




Լրահոս