ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է, թե ինչ պետք է անի, այսինքն՝ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետությունում (օրինակ՝ Ֆրանսիայում) քաղաքացիություն ստանալու համար:

Մարգարիտա Սեդրակյան (29 տարեկան, բժշկուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում դրա մասին անձամբ կամ փոստով հայտնում է ՀՀ դեսպանություն՝ ներկայացնելով հայտարարություն, որտեղ նշվում է հայտարարություն տվողի անուն-ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունը ստացել կամ ընդունել է անձը, քաղաքացիությունը ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը: Դիմումը ստորագրում է հայտարարություն տվողը՝ նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
Հայտարարությանն անհրաժեշտ է կցել նաեւ հետեւյալ փաստաթղթերը.
1. ՀՀ քաղաքացու անձնագրի 2-5 էջերի պատճենը 2 օրինակից,
2. եթե երկիրն ընտրվել է Ֆրանսիան, ապա ֆրանսիական անձնագրի 1-ին (բազային տվյալներով) էջի պատճենը 2 օրինակից,
3. հրամանագրի (decret de naturalisation-ի) պատճենը 1 օրինակից:

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության
դեսպանություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով, թե ինչպես են աշխատում արտերկրի ՀՀ դեսպանությունները, անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ, որ կարող են ստեղծվել լրացուցիչ դժվարություններ:




Լրահոս