Սեպտեմբերի 22-ին, ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 15 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.27-ին, մարվել` 08.31-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի թիվ 7 բնակարանում: Հյուրասենյակում այրվել է բազմոց` ամբողջությամբ, պահարան` մասամբ և ջերմահարվել է գրասեղան: