Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը կարող է բաց թողնել ATP Ամփոփիչ մրցաշարը: Այն կայանալու է նոյեմբերի 16-ից 22-ը Լոնդոնում։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Դևիսի Գավաթի եզրափակիչ խաղը Մեծ Բրիտանիայի և Բելգիայի միջև կայանա հողածածկի վրա:
«BBC»-ն հայտնում է, որ Դևիսի Գավաթի եզրափակիչը նոյեմբերի 27-ից 29-ը կկայանա Բելգիայում։ Որպես ընդունող երկիր ծածկույթի մասին ընտրությունը կատարելու են բելգիացիները։