Պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձը. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով:
“ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է”: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)
“… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ”: (ՀՀ կառավարության թիվ 195-Ն որոշում)
“ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար”: (ՀՀ կառավարության թիվ 1005-Ն որոշում)
“Հարկային մարմինը պարտավոր է Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին”: (ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի թիվ 120-Ա հրաման)
Անկախ առանձին պետական մարմինների դժգոհություններից, շարունակում ենք մեր աշխատանքըև միտված նաև հարկ վճարողների իրավունքների պաշտպանությանըև հարգալից քննադատելով և հետևողականորեն վերհանելով բոլոր ոլորտներում առկա խախտումներն ու թերացումները: ՄիԲ վրդովվեք, պարոնա՛յք, համբերատար ուղղեք սխալները:
Պաշտպանի աշխատակազ




Լրահոս