Անջելինա Ջոլին համոզել է Բրեդ Փիթին սիրիացի փոքրիկի որդեգրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջելինա Ջոլի ու Բրեդ Փիթ ամուսնական զույգը երկար վիճաբանությունից հետո որոշել է որդեգրել պատերազմով բռնկված Սիրիայից ևս մեկ երեխայի:

Աստղային ընտանիքում 7-րդ երեխան կարող է դառնալ սիրիացի մի տղա, ում մայրը մահացել է ռմբակոծության ժամանակ, իսկ հորը պատանդ են վերցրել:

Երեք եղբայրներին, որոնցից մեկը մի քիչ անգլերեն է խոսել, Ջոլին հանդիպել է անցած ամառ Սիրիա հումանիտար ուղևորության ժամանակ: Երբ նա իմացել է երեխաների պատմությունը, հոլիվուդյան դերասանուհու սիրտը կոտրվել է, հայտնում է Radar Online-ը:

Վերադառնալով ԱՄՆ՝ Ջոլին ասել է, որ ցանկանում է որդեգրել 3 երեխայի, սակայն Փիթն ընդդիմացել է: Սակայն Անջելինան պնդել է ու վերջ ի վերջո ամուսինները եկել են փոխզիջման ու կորդեգրեն միայն եղբայրներից մեկին:




Լրահոս