Տարեսկզբից Եվրոպա հասնելու փորձի ժամանակ Միջերկրական ծովում զոհված ներգաղթյալների թիվը հասել է 2870 մարդու: Այս մասին այսօր հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԳ):
ՄՄԳ-ի կողմից սեպտեմբերի 17-ին հրապարակված տվյալների համեմատ, այս թիվն աճել է 58-ով:
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը,տարեսկզբից Եվրոպա ժամանածների թվում երեխաները կազմում են ապաստան խնդրողների մեկ քառորդ մասը: