
«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն «Բարսելոնա»-ի դիտակետում է:
Fichajes-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ լրանա տրանսֆերային գործարքներ կատարելու արգելքի ժամկետը:
Իսպանական ակումբը երկար ժամանակ է հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով, բայց դեռ չի դիմել լիվերպուլցիներին տրանսֆերային առաջարկով: