
Այսօր կառավարության նիստերի դահլիճում կազմակերպվել էր գործարար համաժողով, որին ներկա մասնակիցները քիչ էին: Համաժողովին մասնակցում էր ԼՂՀ !Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը: Նա լրագրողների հետ զրույցում խոսեց Արցախում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների, տարվող աշխատանքների և առկա խնդիրների մասին:
Նա նշեց, որ առկա խնդիրները 70 տոկոսով լուծված են. իսկ մյուսները` լուծման ճանապարհին են: «Շատ կարևոր խնդիր է Արցախի մասին տեղեկացվածության բարձրացումը: Մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, տեսնում ենք, որ Ղարաբաղի մասին տեղյակ են ուղղակի որպես կոնֆլիկտային տարածաշրջան, բայց ոչ թե որպես զբոսաշրջավայր», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան