Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լազլո Բորբեյի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը կարեւորվեց երկու երկրների միջեւ միջխորհրդարանական ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը: Քննարկվեցին բազմակողմ հարթակներում համագործակցության հացերի լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մարտահրավերին, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամի առնչությամբ Եվրոպայում հումանիտար եւ քաղաքական արձագանքին: