ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր ընտրողների մեծ մասը կրթված է, եւ գոնե ունեն միջնակարգ կրթություն: Կրթված մարդը գիտակցված է գնում ընտրության եւ ձայնը չի կարող վաճառել»:

Ահարոն Ադիբեկյան «Ա1+»

Վաճառվել կարող են շատերը, այդ թվում՝ թվեր նկարող սոցիոլոգները: Անհասկանալի է, թե ինչ կապ ունի այստեղ մարդու կրթվածությունը: Վաճառվելը կամ չվաճառվելը մարդկային, բարոյական հատկանիշներ են, որոնք գալիս են մարդու բարոյական սկզբունքներից, այլ ոչ թե միջնակարգ կամ բարձրագույն կրթությունից: Նամանավանդ հայրենի էլիտայի մեջ բավական շատ են բարձրագույն կրթությամբ վաճառվածները: Ի դեպ, վաճառված մարդն էլ է գիտակցված գնում ընտրության, գիտակցված էլ վաճառում իր ձայնը: Այնպես որ, Ադիբեկյանի մտքի փայլատակումները վաղուց արդեն վստահություն չեն ներշնչում, ինչպես նաեւ նրա ներկայացրած թվերը:




Լրահոս