«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյան ընտանիքի գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես օրերս Երեւանից, ինչպես նաեւ Գյումրիից մի խումբ մասնագետներ գնացել են ռուսական 102-րդ ռազմաբազայում գտնվող հոսպիտալ եւ թեստեր իրականացրել Ավետիսյան ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ:
Արդյունքում, մասնագետները զարմացել են Պերմյակովի հիշողության եւ պահվածքի վրա: Ըստ մեզ հասած լավատեղյակ աղբյուրների՝ վերջինիս պահվածքը չափից շատ հանգիստ է եղել: Երբ փորձագետները փորձել են նրանից հետաքրքրվել, թե ինչու է նա սպանել երեխաներին, վերջինս լռելուց հետո ասել է, թե չգիտի. «Բայց ափսոս էին»:
Չի բացառվում, որ 102-րդ ռազմաբազայում այս թեստի անցկացումը կապ ունի տուժողների իրավահաջորդների փաստաբանների կողմից նախաքննության մարմին ներկայացրած միջնորդության հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: