
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերի հետ միասին շարունակում են աշխատել համապարփակ համաձայնագրի մանրամասների վրա, սակայն սույն հարցը նախ և առաջ կախված է նախագահների քաղաքական կամքից: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքերով՝ ԼՂ հակամարտությունը «սառեցված չէ»:
«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ու զորքերի շփման գծում մեծ լարվածություն է նկատվում: Մենք անհանգստացած ենք զինադադարի ռեժիմի խախտման դեպքերով ու հակամարտող կողմերի կողմից թնդանոթերի ու ծանր սպառազինության օգտգործմամբ: Թնդանոթերի ու ծանր սպառազինության օգտագործումն անթույլատրելի է: Հատկապես, մենք անհանգստացած ենք խաղաղ բնակչության շարքերում զոհերով»,- հայտարարել է Ուորլիքը:
Վերջինս նաև շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են քննարկումները՝ վստահությունն ամրապնդելու ու բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար: