Ժողովուրդ. Ո՞վ է փոխարինելու Շոթա Վարդանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անցած տարվա դեկտեմբերի 22-ին “Ժողովուրդ”-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը թոշակի անցնելու կապակցությամբ: Նշել էինք նաեւ, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի բարեկամը:
Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ “Դատաբժշկական գիտագործնական կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է միայն կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Մհեր Բիշարյանը, որը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի քրոջ ամուսինն է: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կանցկացվի 2013թ. մարտի 26-ին:
Հիշեցնենք, որ Շ. Վարդանյանն այն պաշտոնյան էր, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթրթի այսօրվա համարում




Լրահոս