
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռևս չի վերականգնվել ազդրի մկանային վնասվածքից:
Մովսիսյանը չի մասնակցի Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպմանը: Այն տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 23-ին, երևանի ժամանակով 18:00-ին:
Մոսկովյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակ»-ի հայտացուցակում է: