Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ով անդրադարձավ նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքին:
Նա նշեց, որ բաշխիչ ցանցերում առաջացած խնդիրների պատճառները միգուցե գալիս էին նրանից, որ լավ մոնիթորինգ չի կատարվել և չեն հայտնաբերվել թերությունները: Գալստյանը ընդգծեց, որ քննակվել է նաև ՀԷՑ ազգայնացման հետ կապված հարցեր, սակայն նկատեց, որ նման իրավիճակում, երբ ունենք խնդիրներ, երբևէ պետությունը նման գործ ավելի որակով, քան մասնավորը չի կարող անել:
Փոխնախարարի խոսքով, մյուս աուդիտորական գործողությունը կապված է լինելու հենց ցանցերում առկա իրավիճակի հետ. «Այստեղ էլ մենք կտեսնենք նաև իրենց եզրակացությունը, քանի որ մեր ձևակերպումներն այլ են, բաշխիչ ցանցերի ղեկավարներինը՝ այլ»:
Եվս մեկ ՀԷՑ-ի ազգայնացման հարցը՝ փոխնախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ միանշանակ մասնավոր ընկերություն պետք է զբաղվի այդ գործով: