
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով 3 անձ բերման է ենթարկվել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Բերման ենթարկվածներն են 28-ամյա Ա. Գրիգորյանը, 28-ամյա Հ. Պետրոսյանը և 36-ամյա Ա. Սարգսյանը: Բերման ենթարկվածները հանձնվել են Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի էին ենթարկել: Ազատամարտիկը ճանաչել էր իրեն ծեծի ենթարկածներից ոմն Տիգրանին, ով նախկինում աշխատել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում: