
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպք վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: