Beeline-ի աջակցությամբ կայացավ Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ կայացավ Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև` կայուն աշխատաշուկայի ձևավորման համար:

Սոցիալական գործընկերությանը նվիրված 6-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները և վերջինիս կարգավորիչ դերը աշխատաշուկայում, կայուն աշխատաշուկայի ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները, Երրորդ եռակողմ հանրապետական կոլեկտիվ պայմանագրի հիմնական դրույթները, սոցիալական գործընկերների դերակատարությունը կայուն աշխատաշուկայի ձևավորման գործում:

«Երկար տարիներ հանդիսանալով սոցիալական գործընկեր ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար` Beeline-ը կարևորում է եռակողմ սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության դերը կայուն աշխատաշուկայի ձևավորման գործում: Վերջինս իր հերթին երկրի տնտեսական և սոցիալական զարգացման առանցքային գրավականներից է, որը կօգնի փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Շնորհավորում եմ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ և վստահություն հայտնում, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«ՀԳՀՄ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում կոնֆերանսի հովանավորներնին՝ մեր կողքին մշտապես լինելու և նմանատիպ կարևոր միջոցառումներին աջակցելու համար: Մեր հովանավորները նաև սիրով աջակցում են միջազգային փորձագետների մասնակցությամբ ՀԳՀՄ կոնֆերանսներին՝ կիսելու իրենց երկրների փորձը: Մասնավորապես Beeline-ը, դրսևորելով բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, աջակցում է նաև երիտասարդների կարիերայի պլանավորման և աշխատաշուկայում նրանց արագ ինտեգրման ծրագրերին: Ներկայումս Beeline-ի աջակցությամբ շուրջ 350 երիտասարդներ մասնակցում են նշված ծրագրին: Վերոնշյալ խնդիրներն անմիջականորեն բխում են այսօրվա մեր կոնֆերանսի նպատակներից, որոնք մենք կոնֆերանսի միջոցով ցանկանում ենք բարելավել Հայաստանում», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ավելի քան 90 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:

Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը և Beeline-ը։




Լրահոս