
Ծանր քաշային կարգում ռուս լեգենդար MMA մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն մեկնաբանել է Ճապոնիայում իր ամանորյա վերադարձը, որը կկայանա դեկտեմբերի 31-ին:
«Շատ ուրախ եմ, որ կրկին կարող եմ վերադառնալ ու մենամարտ անցկացնել Ճապոնիայում: Այդ երկրում MMA-ն ունի իր հարուստ պատմությունը, և շատ մարզիկներ իրենց սպորտային կարիերան հենց այնտեղ են սկսել:Մոտ ժամանակում կհայտարարենք իմ մրցակցի անունը: Մրցաշարին կմասնակցեն նաև ռուս մարզիկներ: Նրանց անուններն ավելի ուշ կհրապարակենք»,- Եմելյանենկոյի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի MMA միության պաշտոնական կայքը: