ԱՆ պարզաբանումը ստոմատոլոգիական ծառայության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանով հաստատվել են “Ստոմատոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահմանմանը եւ անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող” սանիտարական կանոնները եւ նորմերը:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ կանոնների եւ նորմերի Հավելված 1-ով նախատեսվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղի սենքի նվազագույն մակերեսը:
Հաշվի առնելով, որ ատամնատեխնիակական ծառայությունն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ատամնատեխնիկին աջակցեն օժանդակ գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցներ, տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում` արդյոք ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղի սենքի նվազագույն մակերեսը, բացի 1 ատամնատեխնիկից, նախատեսված է նաեւ օժանդակ (տեխնիկական) գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների համար: Այսպես` ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 25-ի N 25-Ն հրամանի իմաստով ատամնատեխնիկի 1 աշխատատեղ կարո՞ղ է համարվել 1 ատամնատեխնիկի եւ այլ օժանդակ գործառույթներ իրականացնող աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը:
Ղեկավարվելով “Իրավական ակտերի մասին” ՀՀ oրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 25-ի հրամանով ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ կարող է համարվել 1 ատամնատեխնիկի եւ գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքների կատարող մինչեւ 2 օժանդակ (տեխնիկական) աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը:




Լրահոս