ԵԽԽՎ-ում (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում) հայասատնյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆարմանյանը հաստատեց լուրը՝ ընդգծելով, որ իրեն
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկելու առաջարկ արել է ԱԺ
նախագահ Գալուստ Սահակյանը, որն ինքը սիրով ընդունել է: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:
Արփինե Հովհաննիսյանը նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ էր: