Հայտնաբերվել է 9-րդ դասարանցի աշակերտուհու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 28-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում մահացած աղջկա դի կա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևան քաղաքի 1-03 ծառայության` շտապ օգնության բրիգադը, ովքեր տեսնելով, որ աղջիկն արդեն մահացել է, ահազանգել են համապատասխան ծառայությունների: Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը սովորում է 174 դպրոցի 9-րդ դասարանում և նա Սիրարփի Վ-ն է, ով, ըստ տեղեկությունների, ինքնասպանության նպատակով վերջ է տվել իր կյանքին: Ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի հանգամանքները: 




Լրահոս