Մենք գնալու ենք մինչեւ վերջ. ախալքալաքցի ուսանողներ. տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ փետրվարի 28-ին, ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի մոտ կրկին դասադուլ էր:
Ինչպես տեղից հայտնում է Lurer .com-ի թղթակիցը, հայտարարությամբ հանդես եկավ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արտյոմ Բալոյանը, ով ուսանողների անունից պահանջեց ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը:
“Պահանջում ենք հեռացնել իրենց պաշտոնական դիրքը չարաշահողներին: Եթե մեր պահանջը չբավարարվի, ուրեմն այստեղ ուսանողների կամքը հաշվի չի առնվում: Մեր ուժը սա է, մենք գնալու ենք մինչև վերջ”,-հայտարարեց Արտյոմ Բալոյանը։
Հայտարարությամբ հանդես եկան նաև ախալքալաքցի մի շարք ուսանողներ և հայտնեցին, որ երեկ տեսանյութում երևացող մարդկանց տեսակետները չեն համապատասխանում բոլոր ախալքալաքցիների քաղաքական դիրքորոշմանը:




Լրահոս