ԵՊՀ ռեկտորն արդարացրեց սիկտիրը. (Ներողություն)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը փորձեց պարզել, թե ինչ է մտածում այս մասին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նորմա՞լ է համարում, որ իր ուսանողն աղջիկներին գոռում է “սիկտիր”:

Այս հարցին ռեկտորը պատասխանեց. “Իսկ Դուք նորմա՞լ եք համարում, որ այդ նույն աղջիկները կարող են կանգնել եւ իրենց մատներով ցույց տալ այն ամերիկյան կոմբինացիան, նկարն էլ թերթերում եւ կայքերում կա”, նաեւ հավելեց, որ մայր հայհոյելու դիմաց “”սիկտիր” բառը նույնիսկ շատ մեղմ էր ասված”:  “Ժողովուրդ”-ը հարցրեց, թե ինչ մայր հայհոյելու մասին է խոսքը, երբ տեսանյութում պարզ երեւում է, որ կոնկրետ այդ` “սիկտիր” գոռացող երիտասարդին ոչ ոք չէր հայհոյել, ինչին ԵՊՀ ռեկտորը պատասխանեց, թե տեսանյութում ցուցադրված է այն, ինչ ձեռնտու է տեսանյութը տարածողներին: 
Ըստ Ա. Սիմոնյանի՝ դասադուլավորների մեջ “ուսանողներ չկային, այլ հատուկ պատրաստված, պրովոկացիա անելու համար այդտեղ եկած մարդիկ էին”, եւ հենց իրենք էլ վիրավորում էին ԵՊՀ ուսանողներին: Անդրադառնալով “ախալքալաքցի” երիտասարդներին` ռեկտորը պատասխանեց. “Ախալքալաքցի երիտասարդները ո՞րն ա, դրանք մեր ուսանողներն են”: 
Վերջում ԵՊՀ ռեկտորը նաեւ նշեց, որ եթե իր օգնականներից մեկն անվայել արարք է իրեն թույլ տվել կամ արտահայտություն արել, ապա ինքը կպատժի կամ նկատողություն կտա: Ի պատասխան ռեկտորի խոսքի` “Ժողովուրդ”-ը հիշեցրեց Գեւորգ Մելքոնյանի` “Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին” արտահայտությունը, ինչին ԵՊՀ-ի ռեկտորը պատասխանեց հարցով. “Իսկ Դուք այդտեղ վիրավորական բա՞ն եք տեսնում”: Դե եթե այսպես է կարծում մայր բուհի ռեկտորը, ուրեմն մնացած բոլոր մեկնաբանություններն արդեն ավելորդ են:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում:
Կարեն Վարդանյան




Լրահոս