ԿԸՀ-ն մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մարտի 24-ին կայանալիք Արագածոտնի մարզի Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումըև Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ընտրել է նաև Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մերժվել է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Պետրոսյանի դիմումը:




Լրահոս