Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 27-ին Վիեննայում բացվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։ 
 
Համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում  նախարար Նալբանդյանն նշել է, որ հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ և խաղաղ համակեցության նախապայմաններից է։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով և վճռականությամբ` աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության և քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։ 




Լրահոս