Ախալքալակցի ուսանողները ոչ մեկի զինվորը չեն ու չեն էլ լինի. (Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այսքանս, որ հավաքվել ենք, քաղաքական դիրքորոշում չունենք, հստակ պահանջներ ունենք: Ճի՞շտ է, թե` չէ”,- այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներին դիմեց ուսանողական խորհրդի նախագահ Արտյոմ Ալոյանը: Հետո տեղեկացրեց. ,Հիմա որոշներով կհավաքվենք՝ այդ պահանջը հստակ կներկայացնենք մեր ղեկավարությանը եւ հետամուտ կլինենք, որ մեր պահանջն իրականանաե: Ա. Ալոյանի խոսքերով, իրենց պահանջները քաղաքական չեն, այլ ներքին ուսանողական խնդիրներ են. “Եվ ընդհանրապես,  վերաբերում է համալսարանին, որը վարկաբեկում է ուսանողներին”: Ա. Ալոյանը, նկատի ունենալով երեկ ԵՊՀ տարածքում ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի` զորք եւ ախալքալաքցի տղաներին կանչելուն,  հավելեց. “Ախալքալաքցիներն այս քաղաքական դաշտում չեզոք դիրքում են”: ԵՊՀ աշխատակիցներից մեկն էլ հավելեց` ախալքալաքցիները երբեք ոչ մեկի զինվոր չեն եղել ու չեն էլ լինի: 
Մանրամասները՝ տեսանյութում: 
aravot .am




Լրահոս