ԱԺ նախագահի մոտ շտապ խորհրդակցությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ Հանրապետական, “Ժառանգություն”  ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների մասնակցությամբ  խորհրդակցությունն ավարտվել է, սակայն կողմերը վերջնական համաձայնության չեն եկել: Այս մասին NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ,Ժառանգությունե խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով` վերջնական որոշման  չեն եկել, քանի որ կան վիճելի որոշ հարցեր, հետեւաբար` խորհրդակցությունները շարունակական են լինելու: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ից` Գալուստ Սահակյանը,  ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, իսկ “Ժառանգությունից”` Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է շտապ խորհրդակցություն` ՀՀԿ, “Ժառանգություն” և ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի օրակարգում եղել է երեք հարց. 
1.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում։ 
2.Համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում։ 
3. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։ 




Լրահոս