
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում գրավել է «Հոֆենհայմ»-ի դարպասը և սահմանել Բունդեսլիգայի ռեկորդ:
26-ամյա ֆուտբոլիստն այս ցուցանիշով դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում Բունդեսլիգայի մեկնարկային 6 տուրերի բոլոր խաղերում:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը խփել է 7 գոլ և մեկ գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լեւանդովսկուն: