Մեքքայում մուսուլմանների զանգվածային հրմշտոցից 220 մարդ է զոհվել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում սարսափելի կադրեր են հայտնվել Մեքքայում հավատացյալների զանգվածային հրմշտոցի վերաբերյալ:

Ողբերգության լուսանկարներն ու տեսագրությունը Twitter-ում հրապարակել են կատարվածի ականատեսները: Կադրերում գետնին ընկած բազմաթիվ դիեր են երևում:

Հրմշտոցը գրանցվել է Մեքքայի մոտերքում գտնվող Մինա հովտում տոնական աղոթքի ժամանակ, որտեղ հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ:

CPp6iY_UsAAfGne

Վերջին տվյալներով՝ զոհվել է 220 մարդ, տուժել է 450-ը:

CPp5dqxUcAYxuMd

Հավելենք, որ Սաուդյան Արաբիայում շարունակվում է ամենամյա հաջը՝  դեպի Մեքքա ու Մեդինա ուխտագնացությունը: Այդ նպատակով երկիր է ժամանել 1,3 մլն հավատացյալ մուսուլման:

CPp3p-FUkAEa5o_

Հաջի ավարտը նշանավորում է Կուրբան-բայրամ տոնը, որն այս տարի նշվում է սեպտեմբերի 24-26-ը:




Լրահոս