
Գերծանր քաշային կարգում բրիտանացի բենցքամարտիկ Թայսոն Ֆյուրին շարունակում է նոր արարքներով ու կերպարներով կոտրել մինչմենամարտային ստանդարտ հանդիպումները : Վերջինս մասնավորապես Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտին նվիրված հերթական մամուլի ասուլիսին հայտնվել է Բեթմենի կերպարով: Նա նաև «նոկաուտի» է ենթարկել Ջոկերին ու խոստացել նույնն անել նաև Վլադիմիր Կլիչկոյի հետ:
«Այն, որ նրան նոկաութի կենթարկեմ, վստահ եմ այնպես, ինչպես վստահ եմ, որ առավոտյան արթնանալով, հողաթափեր կհագնեմ: Ո՞ր ռաունդում եք ուզում նրան տեսնել ռինգի հատակին: Վեցերո՞րդ: Լավ, հաշվի կառնեմ»,- հայտարարել է Թայսոնն ու բեթմոբիլով, այսինքն Լամբորջինիով հեռացել:
Հիշեցնենք, որ Ֆյուրի-Կլիչկո մենամարտը կկայանա Դյուսելդորֆում հոկտեմբերի 24-ին: