ՉԵՆ ՄԻԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը երեկ ի գիտություն է ընդունել ԺԿ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` մարտի 1-ին՝ ժամը 17:00-19:45, Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Տեղեկացնենք, որ ՀԱԿ-ը նույնպես պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք եւ երթ անցկացնել` ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի զոհվածների: Ազատության հրապարակում կայանալիք այդ հանրահավաքին մասնակցելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից հետաքրքրվել՝ հնարավոր է՝ ՀԱԿ-ը միանա «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին. «Արդեն հինգերորդ տարին է, ինչ կազմակերպվում է այդ միջոցառումը: Ո՞ւմ միանանք: Ժամերն էլ չեն համընկնում: Մարտի 1-ին արտոնված է միջոցառում ժամը 4-ից մինչեւ երեկոյան 23:00-ն ընկած ժամանակահատվածը, Ազատության պողոտայից երթով կշարժվենք մինչեւ Մյասնիկյանի արձան»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց. «Մենք տարբեր ժամերի ենք անցկացնում եւ տարբեր վայրերում»:




Լրահոս