ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ հասկանում՝ ոնց եք ընտրվել նախագահ… Իմ կարծիքով՝ վաղուց ժամանակն է վերջ տալ զոռբայությանն ու կոնկրետ նստել սեղանի շուրջ ու խոսել»:

Հովիկ Աբրահամյան haynews.am

Ի՞նչ կա չհասկանալու, պարո՛ն Աբրահամյան, խոսքը ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո ընտրվելու մասին է: Իսկ դե ֆակտոն եւ դե յուրեն մեր ժողովրդավարական երկրում միշտ հակասել են իրար, ինչպես 96-ին ընտրվեց Վազգեն Մանուկյանը, 98-ին՝ Կարեն Դեմիրճյանը, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2013-ին էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ զոռբայություն դրսեւորեցին 96-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 98-ին եւ 2003-ին՝ Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին եւ 13-ին՝ Սերժ Սարգսյանը: Իսկ Դուք հիմա կանգնել եք, լրիվ ուրիշ կոչեր եք անում, որ ի՞նչ անեք: «Լրիվ ոնց որ խառնել եք սաղ»:




Լրահոս