ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր ճգնաժամը մի խումբ մարդկանց ուղեղում է… Աշխատանքից մեզ մի՛ շեղեք, կարեւոր գործի վրա ենք»:

Մանվել Բադեյան armblogs.am

Ճգնաժամն ակնհայտ մի շարք ՀՀԿ-ականների ուղեղում է եւ այն աստիճանի, որ պարզապես չեն հասկանում, որ իրենց խոսելու ժամանակն անցել է, եւ ավելի լավ է լռել: Չի ստացվում խոսքը իրենց մոտ, ու դա գալիս է հենց իրենց առաջնորդից: Կամ այդ ի՞նչ աշխատանք են անում, որ մի հատ էլ պահանջում են չշեղել, ապահով Հայաստա՞ն են կառուցում՝ արտագաղթի ու աղքատության ծավալներն ավելացնելով, ընտրությունները կեղծելով, մարդկանց ուղեղները լվանալով, ժողովրդի կենսամակարդակը էլ ավելի իջեցնելով, իսկ քրեաօլիգարխիկ տարրերին էլ ավելի ծաղկեցնելով: Եթե դա է իրենց աշխատանքը, ուրեմն վաղուց շեղելու ժամանակն է:




Լրահոս