Հերթական դիտարկումը ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվետբերգը:

Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ պաշտոնյաներին Այգեպարի գյուղապետարանում ներկայացվել է Տավուշի սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Բրիֆինգին մասնակցել են նաև Տավուշի մարզի Մովսես ու Վերին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարները, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակավայրերի գնդակոծումների առումով:

Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
ԵԱՀԿ պաշտոնյաները ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եղել են նաև հակառակորդի կրակահերթերից տուժած սահմանամերձ բնակավայրերից մեկում, տեղում արձանագրել են գնդակոծության հետքերը, ծանոթացել են խաղաղ բնակիչների մտահոգություններին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները համապատասխան նշումներ են կատարել, որոնք ներառվելու են ամփոփիչ զեկույցներում:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)




Լրահոս