Ալնվիկայի թունավոր այգին Մեծ Բրիտանիայի Նորթամբերլենդի Ալնվիկա ամրոցի տարածքում տեղակայված այգիներից մեկն է: Այն իր մեծությամբ երկրում երկրորդ այգին է: Սակայն այս այգու գլխավոր տարբերակող հատկանիշն հանդիսանում է այն, որ այստեղ աճում են բույսերի մի ամբողջ շարք, որոնք հեշտությամբ կարող են սպանել մարդուն: Այլ կերպ ասած, պուրակում կարելի է գտնել մեր երկիր մոլորակի վրա ամենավտանգավոր բույսերը: Դրանք այստեղ են բերվել աշխարհի տարբեր անկյուններից:































































































