ՉՈՐՍՆ ԷԼ ԾԱՆՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ ՀՀ հիվանդանոցներում կա բոտուլիզմով չորս հիվանդ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից: «Երկուսը «Էրեբունի» բկ-ում են պառկած, իսկ մյուս երկուսն էլ` «Արմենիա» բկ-ում: Չորսի առողջական վիճակն էլ գնահատվում է ծանր»,-տեղեկացրեց  Լ. Գաբրիելյանը: Նրա  խոսքով՝ երեկ բոտուլիզմի ախտանիշով եւս մեկ հոգի է դիմել. «Սակայն դեռ հետազոտություն չի կատարվել, որպեսզի այն հաստատվի կամ ժխտվի: Հավանաբար կժխտվի»:




Լրահոս