ԺԽՏՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ՄԻՊ-ի գրասենյակին հայտնել է, թե Վարագավան համայնքի ղեկավար 54-ամյա Սամվել Մանուչարյանն իրեն հրավիրել է աշխատասենյակ եւ գումար տվել` ուղղորդելով կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել: 2007թ.-ից Բերդի տարածաշրջանի Վարագավան համայնքը ղեկավարող Սամվել Մանուչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սուրեն Մանուչարյանն իր բարեկամը չէ, պարզապես ազգակից է: Գյուղապետի խոսքով՝ Սուրեն Մանուչարյանը «կլյաուզնիկ է», նա նախկինում մի քանի անգամ խնդիրներ է ունեցել, անօրինական խնդրանք-պահանջներով դիմել իրեն, ինքը դրանք չի լուծել, Սուրեն Մանուչարյանն էլ «կոնտր  է ընկել»: Գյուղապետն ասաց, որ Բերդի բաժնի ոստիկաններն իրենց  հարցաքննել են, սակայն դեռ քրեական գործ հարուցված չէ, նյութեր են նախապատրաստվում: Սամվել Մանուչարյանի վկայությամբ՝ իր եւ Սուրեն Մանուչարյանի միջեւ առերեսում չի արվել:  Ըստ գյուղապետի՝  Սուրեն  Մանուչարյանն  ընդամենը երկու ամիս առաջ է գյուղում գրանցվել, ինքն է նրան տեղեկացրել, որ ընտրացուցակում Սուրենի անունը կա, որ նա կարող է ընտրություններին մասնակցել: Սամվել Մանուչարյանն ասաց, որ Սուրեն Մանուչարյանը երբեք ամուսնացած չի եղել, Երեւանում բնակվել է ծերանոցում կամ ինչ-որ տեղ:  Գյուղապետը Սուրեն Մանուչարյանին անվանեց «շիզոֆրենիկ», նաեւ ժխտեց, որ ինքը ընտրակաշառք է տվել համագյուղացուն:




Լրահոս