ՕՍԿԱՐԱԿԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխությունը, որն իրար էր խառնել ողջ Հոլիվուդն ու գրավել կինոսիրողների ուշադրությունը: Մասնակիցների մի մասը տուն գնաց՝ ոսկեզօծ արձանիկները ձեռքին, մյուսները դատարկաձեռն, բայց բարձր տրամադրությամբ:
24 անվանակարգում հաղթողներին որոշել են Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի անդամները` 5856 հոգի:
Ամենամեծ լարվածությունը «Լավագույն ֆիլմ» անվանակարգի շուրջ էր, մրցանակը հանձնելու էին Ջեք Նիքլսոնն ու Միշել Օբաման: Ձեզ ենք ներկայացնում հաղթողներին.
Լավագույն ֆիլմ՝ «Օպերացիա Արգո»
Լավագույն ռեժիսոր՝ Էնգ Լի («Պիի կյանքը»)
Լավագույն դերասան՝ Դենիել Դեյ-Լյուիս («Լինքոլն»)
Լավագույն դերասանուհի՝ Ջենիֆեր Լոուրենս («Իմ ընկերը խելագար է»)
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Քրիստոֆ Ուալց («Ազատված Ջանգոն»)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Էն Հեթեուեյ
Լավագույն օրիգինալ սցենար՝ «Ազատված Ջանգոն»
Լավագույն ադապտացված սցենար՝ «Օպերացիա Արգո» (Քրիս Թերիո)
Լավագույն երգ՝ «Skyfal»
Լավագույն կոմպոզիտոր՝ Մայքլ Դենա («Պիի կյանքը»)
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Խիզախ սիրտը»
Օտարալեզու լավագույն ֆիլմ՝ «Սեր» (Ավստրիա)
Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Շաքարե մարդուն որոնելիս»
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Inocente»
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ «Paperman»




Լրահոս