Ապրլի 9-ին Սերժ Սարգսյանն այլեվս գործող նախագահ չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հերթական հանրահավաքը: Հարթակում ելույթներով են հանդես եկել կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև մասնակից մտավորականները: 
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում առաջին հերթին ողջունեց իր խոսքով՝ ուժեղացած և առաջնորդող երիտասարդությանը, որը միացել է և ուղեկցում է շարժումը դեպի հաղթանակ:
“Ով ճնշի ուսանողին, սպառնա, աշխատանքի կորստի և այլ սպառնալիքներով, ինքն է, որ պետք է դուրս գա համալսարանից և ոչ թե ապագա կուսակցականացված ռեկտորները, ուսխորհուրդները, ովքեր մեր կրթությունը օգտագործում են երեխաներին կուսակցականացնելու համար: Իրե՛ն ք դուրս պետք է գան”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց, որ ՀՀ երրորդ նախագահը ինքը պետք է դուրս գա համալսարանից” ՝ որպես բուհի կառավարման խորհրդի նախագահ, և որ ապրլի 9-ին Սերժ Սարգսյանն այլևս գործող նախագահ չէ, “Եվ մենք միասին կքննարկենք, եթե նա հարմար թեկնածու է պետական համալսարանի հոգաբարձուների ղեկավարի պաշտոնի համար։ Իսկ հիմա հենց իր օրինակով, իր բարոյական քայլով, իր կենսագրությամբ, ինքը դա պետք է անի, համալսարանից մինչև Բաղրամյան 26՝ ինքնաբացարկի ձևով”,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ժամը 16.30-ին Սուրբ Սարգիս կգնան ՝ մասնակցելու 10 զոհերի հոգեհանգստյան պատարագին, իսկ մարտի 2-ին ժամը 5-ին նորից կլինի հերթական հաղթահավաքը։ 
Այսօրվա հանրահավաքը ավարտվել է բազմամարդ երթով: 




Լրահոս