Հրապարակ. ՀՀԿ-ական պատգամավորուհին ժուչոկ է աշխատել Փոստանջյանի դռան առջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեկը երեկ խորհրդարանում քայլող “ժուչոկ” էր աշխատում: Երբ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր աշխատասենյակում գոռգոռալով հեռախոսով խոսելիս է եղել, և միջանցքում լսելի են եղել նրա խոսքերը` “Լեւոն Տեր-Պետրոսյանը որևէ կապ չունի Շուշիի ազատագրության հետ…”, այդ պահին միջանցքով անցնող ՀՀԿ-ականը, լսելով դա, ձեռքի իրերն արագ փոխանցել է օգնականին, նրան վերև ուղարկել, իսկ ինքը գաղտագողի մոտեցել և ականջը դեմ է տվել Փոստանջյանի դռանը: 2-3 րոպե անց Փոստանջյանն անսպասելի դուրս է եկել սենյակից ու շեմին բախվել սույն պատգամավորին, որը ձևացրել է, թե իբր իր մոտ էր գալիս:




Լրահոս