Մինսկի խմբի համանախագահները բռնություններին վերջ տալու կոչեր են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքի առնչությամբ կապվել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Armlur.am-ն այս մասին տեղեկացավ «Թվիթեր»­-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կատարած գրառումից:

«Բռնության նոր դեպքերի առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ: Մենք կոչ են անում վերջ տալ հարձակումներին և բռնություններին»,­- նշել է Ուորլիքը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք ՝ այսօր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Տավուշի սահմանամերձ գյուղերից երկուսում երեք խաղաղ բնակիչներ են զոհվել, կան վիրավորներ:




Լրահոս