Հակառակորդի կրակոցից ևս երկու բնակիչ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդը շարունակում է գնդակոծել Նոյեմբերյանի շրջանի խաղաղ բնակավայրերը՝ որպես թիրախ ընտրելով խաղաղ բնակիչներին ու նրանց տները:

Armlur.am-ի տեղեկություններով, խաղաղ բնակիչներ են զոհվել նաև Բերդավանում. նրանց թիվը երկուսն է, կան վիրավորներ: Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը, այս պահին աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զոհվածները կանայք են, իսկ վիրավորները՝ տղամարդիկ: Կանանցից մեկը ծնվել է 1921թ-ին, իսկ մյուսը՝ 1974թ-ին:

Արդեն հայտնել էինք, որ հակառակորդն ակտիվորեն կրակում է Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Պառավաքարում հակառակորդի կրակոցից 70-ամյա քաղաքացի է զոհվել:




Լրահոս