ՀԺ. Բնակարանների առուվաճառքների թիվը կտրուկ նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կադաստրի պետական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա հունվար ամսին` Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, ըստ որի մի շատ տարօրինակ ու աննախադեպ միտում է արձանագրվել: Կտրուկ նվազել են գործարքները: Այսպես, բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների առուվաճառքների թիվը, 2012 թվականի հունվար ամսվա համեմատ, Երևանում նվազել է 30 տոկոսով, իսկ մարզերում` մոտ 24 տոկոսով: Անհատական բնակելի տների առուվաճառքների թիվը այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ, Երևանում նվազել է մոտ 17 տոկոսով, իսկ մարզերում` 28 տոկոսով: Գործարքների թվի այսպիսի նվազում Հայաստանում արձանագրվել է միայն ճգնաժամային համարվող 2009 թ-ին: Անցած տարվա հունվարի համեմատ արձանագրվել է դոլարով արտահայտված գների մի փոքր աճ` մեկ տոկոսից պակաս: Բայց գործարքների թվի այսպիսի կտրուկ նվազումը թույլ չի տալիս պնդել, որ անշարժ գույքի` արդեն չորս տարի շարունակվող էժանացումը դադարել է:
 




Լրահոս