Ոչնչացվել է 5 ադրբեջանցի, ևս 5-ը վիրավոր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի բնակելի համայանքների հրետակոծության Հայոց բանակի մարտիկները ոչնչացրել են ամենաքիչը 5 ադրբեջանցի զինվորի: Ինչպես հաղորդում է Voskanapat.info-ն` ևս հինգ ադրբեջանցի զինվորական վիրավոր է: Նրանցից երկուսը ծանր վիճակում են գտնվում:

Ըստ եղած տեղեկությունների` բացի մարդկային կորուստներից  ադրբեջանական կողմը զրկվել է նաև Պառավաքար գյուղի դիմաց տեղակայված մարտական հենակետից, որը ոչնչացվել է ականանետային կրակի միջոցով: Ներկա դրությամբ հակառակորդի ակտիվությունը Տավուշի մարզում ճնշվել է: Իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից:

Ինչպես armlur.am-ն արդեն հաղորդել էր` սեպտեմբերի 24-ին Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով զոհվել էր Տավուշի սահմանային գոտու գյուղերի 3 խաղաղ բնակիչ:




Լրահոս