Այսօր տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը: Ամփոփման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նշեց, որ քարոզչական առումով հաջողություններ ենք գրանցել:
Նրա խոսքով, քարոզչական տեսանկյունից մեծագույն հաջողության հասանք շնորհիվ Էրդողանի, քանի որ Գալիպոլիի միջոցառումն ապրիլի 24-ին նշելը PR-ի լավագույն միջոց էր:
«Աշխարհի ամենատարբեր ծայրերից Հայաստան էին ժամանել հեղինակավոր լրատվամիջոցներ` լուսաբանելու մեր երկրում տեղի ունեցող միջոցառումները: Երուսաղեմից, Եգիպտոսից, Լիբանանից, Ֆրանսիայից, Իտալիայից և բազմաթիվ այլ երկրներից էին եկել»,- հավելեց նախարարը:
Հակոբյանի խոսքով, ողջ աշխարհն էր հաղորդ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. «Նույնիսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ցույց արեցին, որտեղ ապրում է ընդամենը վաթսուն հայ»: